Մասնական բացահայտչի կետադրությունը, 11-րդ դասարան

Արամին՝ որպես օրինապահզինվորի, հատնեցին շնորհակալություն:

Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:
    Գտիր մասնական բացահայտիչներն ու ընդգծիր:

Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնի լավագույն նվեր:
Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:
Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:
Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցեր տվեց:
Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:

Մասնական բացահայտիչը կազմվում է Որպես և իբրև բառերով:

  • Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝ բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:

Իբրև Կոշիկի դատարկ տուփ` տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի` ոսպես հսկա թուր սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը` որպես կատվին շատ էր փրկել:
Մութ վարագույրի նմանվող անտառը` որպես թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:
Սպիտակ բրդի եթերային ծվեններինման  ամպերը` որպես սահում էին մեր գլխի վրայով:

Կետադրիր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում ` որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը` որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված, փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Leave a comment